iarar [ideas studio]
Արամ Պաչյան
Արամ Պաչյանի կենսագրությունը
Արամ Պաչյանի պատմվածքներն ու էսսեները
Նորություններ
Արամ Պաչյանի հարցազրույցները
Արամ Պաչյանի մրցանակները
Տեսադարան
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

 

… Երբը միշտ հիշել քեզ…
«Հեշտ չէ լինել փողոց և նայել փայտե տուփի երեք հանդիսավոր պտույտներին: Հեշտ չէ տուփի մեջ պառկած պտտվել ու չտեսնել հարազատ փողոցի բոլոր երեք խաչմերուկներն ու կոշկակարի կրպակի դռանն արված գրառումը` «Սառը Ձմերուկ»: Կապ չունի` տուփի մեջ պառկողը կատու է, թե` մարդ. փողոցի համար երկուսն էլ նույնչափ կարևոր են ու հավասարապես սիրելի. նրանք փողոցի դիմագծերն են:»: >>>

 

ԹՌՉՈՒՆՆԵՐ
«Իմ կյանքի ամենակարևոր օրը… Բժիշկն ասում էր` ահավոր սուր ցավ ես զգում, հետո շոկ ու վերջ, շատ, շատ ուժեղ ցավ… Ոչինչ, մի պահ կդիմանամ…Գլուխս կպայթի…մաման շատ կմտածի. հենց ասեն, երևի ուշքը կգնա, չի հավատա…Հետո մի քանի ամիս երևի հիվանդանոց կպառկի…Կարող ա ինքնասպան էլ լինի…»: >>>

 

ՏԽՈՒՐ ՆԱՎԱԿՆԵՐ
Նրա բուլկին է. նրա´նն է… Ի՞նչ գործ ունես… Չի´ կարելի ուրիշի բուլկին վերցնել. դա մարմնի մի մաս է, ինչպես ձեռքերն ու ոտքերը, երիկամն ու մաշկը, եթե վերցնես, ահավոր ցավ կպատճառես նրան, նորից կսպանես, կնեղացնես… Հնարավոր է` առավոտյան տանից դուրս գալիս մայրն է դրել գրպանը… Ի՞նչ գործ ունես… >>>

 

ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՇԽԱՏԱՆՔ
Զարթնում եմ Երևան քաղաքում, Արաբկիր 21 փ, 24 բն:Ժամը տասներեքն է… դեռ ուշ չէ օրը սկսելու համար… փառք Աստծո, մենակ չեմ. Վենեսուելայում աչքերը տրորում է Լուիզան, Կամերունում միզելու է վազում Ֆոեն, Ալբանիայում դեռ քնած է Մուրադը: Մենք ծառայում ենք միացյալ բանակում` գործազուրկների գումարտակում >>>

 

ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
…Ժամանակը անցնում է ճամպրուկից ճամպրուկ. Ճամպրուկից դուրս ես գալիս մտնում ճամպրուկի մեջ: Տունը, որտեղ ապրում ես` ճամպրուկ է, գնում ես աշխատավայր` ճամպրուկ է, մտնում ես կնոջ մեջ` ճամպրուկ է, երեխա ես ունենում` ճամպրուկ է, դու ինքդ` ճամպրուկ ես, երբ մահանում ես, քեզ դնում են դագաղի մեջ, որ ճամպրուկ է… >>>

 

ԹԱՓԱՆՑԻԿ ՇՇԵՐ
Ինչ՞ու են, մարդիկ օղի խմում:
Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն:
խմում են, որ թթու վարունգ ուտեն:
խմում են, որ մեռածներին ու աստծուն հիշեն:
խմում են, որ խմեն:
խմում են, որ մարդ սպանեն:
խմում են, որ սիրեն
խմում են, որ ծեծեն
>>>

 

ՃԱՆԱՊԱՐՀ ՀԵԾԱՆԻՎՈՎ
… Տխրելը միշտ էլ կա ու հիմա, առավել ևս, կարիքը շատ էր զգացվում, չէ՞ որ Լիան տխուր էր, իսկ տխրությունը նման էր դպրոցում բաժանվող պեչենուն` հրապուրվելով կծում էիր ու ատամդ թողնում մեջը … Ուզում էի մոտենալ նրան, ասել. “մենակ մի տխրիր, երկուսով հեշտ կլինի”, չէի համարձակվում, ստիպված մտքով էի փոխանցում… >>>

 

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՆՈՎԵԼ
- Բարև, ո՞նց ես,- ես Աստվածն եմ և գարեջուր եմ սիրում, հանդիպենք այսօր, Թումանյանի վրա, քեզ կյուրասիրեմ, համ էլ կխոսենք: 
Աստված գեղեցիկ դիմագծեր ուներ, նույնիսկ կաշվե դրամապանակ, նա պատկառանքով բարևեց տղային, կոմպլիմենտ արեց չաղլիկ մատուցողուհուն և աշխույժ, գարեջուր պատվիրեց:
>>>

 

ՋԱԶ
Հիշում եմ: Ինչպե՞ս: Հիշում եմ, երբ առաջին անգամ հեծանիվ գնեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ առաջին ու վերջին անգամ կոնֆետ դրեցիր գրպանս: Հիշում եմ, երբ շալվարս իջեցրիր ու բռնեցիր անդամս, որ միզեմ: Հիշում եմ, երբ տատիս ու պապիս մոտ ծեծեցիր ինձ, որ նրանք գոհ մնան: Հիշում եմ, երբ ընդունվեցի համալսարան, գառ մատաղ արեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ ինձ հետ ծեծ կերար կողքի բակի լակոտներից, ովքեր նեղացնում էին ինձ: Հիշում եմ, երբ համտեսեցի սիրածիդ պատրաստած լոլիկով ձվածեղը: Հիշում եմ, երբ միասին հիվանդիտ այցելեցինք, ինձ բնական հյութ հյուրասիրեցին ու չամիչ: Հիշում եմ, երբ դագաղից վախեցել էի, թողեցիր մտա ծոցդ: Հիշում եմ, որ խնձորի կճեպի նման կպել էի նեղ կրծքավանդակիդ: Հիշում եմ, որ այդ գիշեր խանգարեցի քեզ և մայրիկին: Հիշում եմ, որ ապտակեցի քեզ, իսկ դու ինձ նման լաց եղար: Պարանը շատ ձիգ է: >>>

 

ՌՈԲԻՆԶՈՆ
”Իմ սենյակում ես մենակ եմ ապրում”, “Դու գեղեցիկ մորուք ունես”, “Դու էլ”, “Տկարամիտ երեխաների մոտ երեսի մազերը շուտ են փարթամանում”, “Բայց դու տկարամիտ չես”, “Տկարամիտ եմ, այդպես բոլորն են ասում”, “Ոչինչ, ռոբինզոնները միշտ տկարամիտ են լինում”, “Տես, դու Հիսուսի դուրը եկել ես, ուսիցդ չի իջնում”, “Շատ լավն է Հիսուսը, ափսոս, որ ուշ ծանոթացանք, ես նրան շատ կկարոտեմ” “Դու եկել ես ճանապարհելու՞ ինձ”, “Ես ուզում եմ, որ դու չվախենաս, քեզ մենակ չզգաս, չես վախենում, չէ՞”, “Չէ”, “Գնանք”, “Գնանք”… >>>

 

ՎԵՐԱԴԱՐՁՍ
Ես համբուրում եմ քո թիակը, աշխատում եմ լեզվովս թեթև հպվել մաշկիդ` մտածելով, որ լավ կզգաս քեզ, գրկում եմ ազդրերդ, պառկում ենք մահճակալին… Բոզությունից քո դիմագծերն ու փխրուն մարմինը մաշվել են: Ճերմակ պարանոցիդ խաչ ես կախել: Հիսուսի խաչված մարմինն է` փորագիր: “… Իմ նուրբ, հուզվա’ծ աղջիկ, ես հավատում եմ քո խաչին, որ լուռ հենված է մաշկիդ… Մերկ մարմինդ` վտիտ, փշաքաղված, սպիտակ, պաշտելի’ աղջիկ, որովայնիցդ ներքև բժշկական նշտարի հետքեր կան… >>>

 

ՏԵՐ ՎԻԼԻԿԸ
Տեր Վիլիկի տունը փոքրիկ նկուղի էր նմանվում, որտեղ կարելի էր ձմեռվա պահածոներ լցնել: Տանը մի քանի իրեր կային: Սեղան, աթոռներ, գրապահարան, ժամացույց և մահճակալ: Ժամացույցը կտկտոցով էր աշխատում, ես մտածեցի, որ նրա ձայնը գիշերը տհաճություն կպատճառի: Լվացարանը և զուգարանը դրսում էին: Մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին: >>>

 

ՏՈՐՈՆՏՈ
Երբ հայրս ծեծում էր մորս, ես միշտ գնում էի Տորոնտո, որտեղ մետաղյա ցանցով հնամաշ մահճակալ կար` դրված մեղուների փեթակների վրա, նրա գլխավերևում համարյա երկնքին հասնող գրադարան` անհաշիվ գրքերով: Տորոնտոյում ես նստում էի տախտակների արանքից աճած ամենամեծ սնկի վրա և նայում էի պապիս ճաղատից իջնող երեք երկար մազերի ալիքներին: >>>

   
 

ԷՍՍԵՆԵՐ

 

ACTUS TRAGICUS

 

Հաննային
ՍՊԱՍԵԼԻՍ

 

ԱՄԱՉԵԼՈՒ ԵՎ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԻՐՔ - ԱՍՏՎԱԾԸ

 

ԳՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

ԼԻՆԵԼ ԴԵԳԱ

 

ԾՈՎԻՆ ՆԱՅՈՂ ՏՆԱԿԸ

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲՐՈՒՆՈ

 

 

ԱԿՆԱՐԿՆԵՐ

 

ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ : Աքլորականչ լռության առիթով

 

ԶԻՆԳԵՐ: ԱՍՏԾՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

 

ԼԸ ՔԼԵԶՅՈ: ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

ՄԵՋԲԵՐՈՒՄ
ՏԽՈՒՐ ՆԱՎԱԿՆԵՐ
Նրա բուլկին է. նրա´նն է… Ի՞նչ գործ ունես… Չի´ կարելի ուրիշի բուլկին վերցնել. դա մարմնի մի մաս է, ինչպես ձեռքերն ու ոտքերը, երիկամն ու մաշկը, եթե վերցնես, ահավոր ցավ կպատճառես նրան, նորից կսպանես, կնեղացնես… Հնարավոր է` առավոտյան տանից դուրս գալիս մայրն է դրել գրպանը… Ի՞նչ գործ ունես…
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրատարակումներ Գրադարան Տեսադարան Տպավորություններ Հղումներ Բլոգ
© Aram Pachyan, 2010
Powered by iarar