iarar [ideas studio]
Արամ Պաչյան
Արամ Պաչյանի կենսագրությունը
Արամ Պաչյանի պատմվածքներն ու էսսեները
Նորություններ
Արամ Պաչյանի հարցազրույցները
Արամ Պաչյանի մրցանակները
Տեսադարան
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 19-ին, ժամը 15:00-ին «Բյուրոկրատ» գրախանութում (Պուշկինի 51) կկայանա «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի գինեձոնը: Միայն այդ օրը գիրքը կվաճառվի 1000 դրամով (1500-ի փոխարեն) Մուտքն ազատ է:

Հրատարակության է պատրաստվում Արամ Պաչյանի առաջին գիրքը:

 

Արամ Պաչյանն արժանացավ Նախագահի երիտասարդական մրցանակի մամուլում տպագրված պատմվածքների շարքի համար:

 

Արամ Պաչյանը հյուրընկալվեց Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին: Հաղորդման ընթացքում քննարկվեցին արդի հայ գրականության հիմնախնդիրները:

 

Արամ Պաչյանը մասնակցեց Ծաղկաձորում կայացած երիտասարդ գրողների ամենամյա խորհրդակցությանը:

 

Արամ Պաչյանը մասնակցեց Հանրային ռադիոյի "Վերնատուն" հաղորդաշարին: Հաղորդման շրաջնակներում քննարկվեց  արդի գրականությունը և նրա ներսում առկա թեմաների ընտրությունը:

 

«Գրական թերթում» լույս տեսավ Արամ Պաչյանի «Ծովին նայող տնակը» էսսեն:

 

«Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում լույս տեսավ Արամ Պաչյանի «Նորողություն` Բրունո» էսսեն:

 

Գրանիշ գրական բլոգում հրապարակվեց Արամ Պաչյանի և Կարեն Անտաշյանի «Ներսը և դուրսը» զրույցը :

 

Գրքերի աշխարհ գրախանութում կայացավ Արամ Պաչյանի պատմվածքների քննարկումը:

ՄԵՋԲԵՐՈՒՄ
ՏՈՐՈՆՏՈ
Երբ հայրս ծեծում էր մորս, ես միշտ գնում էի Տորոնտո, որտեղ մետաղյա ցանցով հնամաշ մահճակալ կար` դրված մեղուների փեթակների վրա, նրա գլխավերևում համարյա երկնքին հասնող գրադարան` անհաշիվ գրքերով: Տորոնտոյում ես նստում էի տախտակների արանքից աճած ամենամեծ սնկի վրա և նայում էի պապիս ճաղատից իջնող երեք երկար մազերի ալիքներին:
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրատարակումներ Գրադարան Տեսադարան Տպավորություններ Հղումներ Բլոգ
© Aram Pachyan, 2010
Powered by iarar