|
ՏՈՐՈՆՏՈ Երբ հայրս ծեծում էր մորս, ես միշտ գնում էի Տորոնտո, որտեղ մետաղյա ցանցով հնամաշ մահճակալ կար` դրված մեղուների փեթակների վրա, նրա գլխավերևում համարյա երկնքին հասնող գրադարան` անհաշիվ գրքերով: Տորոնտոյում ես նստում էի տախտակների արանքից աճած ամենամեծ սնկի վրա և նայում էի պապիս ճաղատից իջնող երեք երկար մազերի ալիքներին: |
|
|