iarar [ideas studio]
Արամ Պաչյան
Արամ Պաչյանի կենսագրությունը
Արամ Պաչյանի պատմվածքներն ու էսսեները
Նորություններ
Արամ Պաչյանի հարցազրույցները
Արամ Պաչյանի մրցանակները
Տեսադարան
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի Պաչյան,
Ձեզ ստեղծագործական վերելքներ ու բեղուն գրիչ եմ մաղթում: Հուսամ` չեք դադարի գրել, ձեզ նման անհատներն են պակասում մեր հասարակությանը: Ձեր պատմողի ձիրքը առանձնահատուկ աստվածային շնորհ է (չնայած, ինչպես երևում է` Աստծուն չեք հավատում): Շատ եմ հավանել «Ճանապարհ հեծանիվով»-ը: Կարծում էի, որ շարունակությունը կլիներ «Ճանապարհ ավտոմեքենայով»: Ուրախ եմ Ձեր արվեստը սիրողների ու գնահատողների համար, իսկ նրանք քիչ չեն:

Հասմիկ Մանուկյան

Արամ ջան, շնորհավորում եմ: Ուզում եմ` երբեք չհուսահատվես` ո՛չ հնարավոր անտարբերությունից, ո՛չ աղմկոտ շողոքորթումից: Թող սիրտդ խաղաղ իր գործն անի: Աստված հավատում է քեզ: Ես քեզ համաշխարհային համբավ ու հռչակ չեմ մաղթում. քո փնտրածն ուրիշ տեղ է:

Նշան Աբասյան

Арам,я потрясена и восхищаюсь твоим талантом! В твоих рассказах есть все-и глубина чувств,и увлекательная фабула повествования,а главное-твои герои правдивы и реальны,они заставляют переживать вместе с ними Очень рада за тебя и уверена что скоро весь мир заговорит о талантливом писателе Араме Пачяне!

Վիկտորիա Ատովմյան

Նոր «հայտնագործեցի» Ձեզ: 2 ստեղծագործությունների եմ դեռ ծանոթացել, բայց չեմ համբերում, պիտի շտապեմ ասել` հիացած եմ... Չնայած հիացած ասելը մի քիչ ավելի պաթոսիկ էր իմ զգացածից ու ավելի մակերեսային: Ուրիշ հարմար բառ չգտա ուղղակի: Երեւի պիտի ասեի, որ շշերի մասին կարդալիս զռացի: Այդպես ավելի անկեղծ կիներ... Ինձ թվում է` այդ գործն ամբողջովին կհասկանան միայն հարբեցող հայրեր ունեցողները: Երանի չհասկացված մնա... դառնա:
«Ես վազում եմ, որովհետև ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:»

Էսօրվանից Ձեր ֆանատն եմ: :)

Մերի

Արամ Պաչյան, շնորհավորում եմ կայքիդ բացման առթիվ - շատ հաջողված է: Դու արժանի ես այն ամեն լավին, որ տեղի է ունենում քեզ հետ: Ցանկանում եմ քեզ նորանոր բարձունքներ, հաջողություններ, սեր և երջանկություն:

Էլլա Զաքարյան

Արամ Պաչյան, արձակագիր, ում անուն-ազգանունը լսելով կամ արտասանելով տեսնում եմ վաղվա հայ արձակը... Գիրդ կայուն է, փնտրելի, եղբայրս... Տառապանքդ կյանքն է, դու պիտի ապրես ու գրես, ես միշտ սպասում եմ քո գրին...

Արմեն Ավանեսյան

Սիրելի Արամ, շնորհավորում եմ կայքդ, քեզ համաշխարհային համբավ ու հռչակ եմ մաղթում:

Արքմենիկ Նիկողոսյան

Շատ ճաշակով պատրաստված կայք է, ամենակարևորը` իմֆորմացիայով տարողունակ... Շնորհավորում եմ Արամին: Հ.Գ.նաև մերսիներ Կարենին`կայքի պատրաստման համար

Հասմիկ Հակոբյան

Կեցցեք տղաներ, հրաշալի կայք եք սարքել, Արամին վաղուց էր անձնական կայք պետք, թե չէ ինտերնետում ընկնում` թափառում ենք, որ մի գործ գտնենք կարդանք:

Անի Ազատյան

Արամ ջան ի սրտե շնորհավորում եմ նախագահի մրցանակի առթիվ: Ես քեզ կարդում եմ և դա հրաշալի է երկուսիս համար էլ:

Արմեն Աշոտյան

Պաչյան, քեզնից պրծում չկա, այ կռիս:

Թեմո

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՐՈՒ ԱՅՍ ՁԵՎԸ

Անուն-ազգանուն`

Է-փոստ`

Հաղորդագրություն`

ՄԵՋԲԵՐՈՒՄ
ՏՈՐՈՆՏՈ
Ինչո՞ւ են մարդիկ օղի խմում: Խմում են, որ աշխարհի բոլոր երեխաները լաց լինեն: Խմում են, որ թթու վարունգ ուտեն: Խմում են, որ մեռածներին ու Աստծուն հիշեն: Խմում են, որ խմեն: Խմում են, որ մարդ սպանեն: Խմում են, որ սիրեն: Խմում են, որ ծեծեն: Խմում են, որ մոռանան: Խմում են, որ ապրեն:
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրատարակումներ Գրադարան Տեսադարան Տպավորություններ Հղումներ Բլոգ
© Aram Pachyan, 2010
Powered by iarar