Արամ Պաչյանը ծնվ. մարտի 19-ին, 1983թ, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում: 1999-2004թթ.-ին սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: 2002թ-ին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին: 2003թ-ին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին` ճանաչվելով որպես լավագույն բանախոս: 2004-2006թթ-ին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում, այնուհետև 2008թ-ից աշխատել է իրավապահ մարմիններում: 2009թ-ին դուրս է եկել աշխատանքից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007թ-ին «Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են` «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում: 2008թ-ին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թ-ին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին անգամ արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009թ-ին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է Նարցիս գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին: 2009թ-ին Արամ Պաչյանի պատմվածքները ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում: 2010 թ-ին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009թ-ին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:
Նա մատներով շոյեց թուշս, ձեռքս տվեց քաղցր, համեղ բամբակը, ժպտաց, մայրիկի հետ մի փոքր զրուցեց… Քաղցր բամբակը չթուլացրեց կադրի հմայքը… Սպիտակ, թափանցող լիֆից աչքով արեցին սև, մեծ պտուկները… Պատասխանեցի…