|
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՆՈՎԵԼ Գիտե՞ս, ես աղմուկ չեմ սիրում, ներվային մարդ եմ, ինձ լռություն է պետք, որպեսզի հաշվեմ քայլերս: Իսկական ձայնը լռության ներսից է գալիս, դատարկությունից, սևից, զրոյից. զգույշ է գալիս, լուցկու հատիկներ վառելով, ուշադիր պիտի լինես, որ որսաս, պինդ բռնես, ինչպես արմունկիդ կանգնած ճանճին: |
|
|