հախճապակյա բաժակի միջով իրականությունը անսպասելի լուծումներով փոփոխվում էր ակնթարթում. նա օրերով ինքնամոռաց նայում էր բաժակի միջով և ապրում ճանաչելի իրականությունը բացառող երջանկություն, որովհետև աշխարհը, որ բացվում էր հախճապակյա բաժակի միջով երբեք չէր կրկնվում և հիմա նա կանգնած է իր մահճակալի մոտ, որի գլխավերևում փակցված են սիրելի ֆուտբոլիստների նկարները, նայում է նրան, ով անուշ քնած է լուսանի ձագերով վերմակի տակ, հետո անկշռորեն պառկում է այնպես ինչպես պառկած է նա, գլուխը նույնությամբ դնում է բարձի ականջուկին, աջ ձեռքը խրում բարձի տակ, ասես եկել է իր սենյակ չհեռանալու հավերժությամբ. անհիշելի ժամանակներում դեղին ծաղիկներով դաշտում ընկած հողե զինվորիկը եկել է չմոռանալու շնչելու արվեստը. երջանկությունից ջրի մեջ կորել է, կաթիլները այտերով հոսում են շրթունքներով ու պարանոցով լցվում պատուհանագոգին դրված ծաղիկի տակ. բացում է աչքերը նույն զինվորական երկար կացարանն է` օդը լցված զինվորների խռմփոցներով ու հոգոցներով. մետաղյա մահճակալը անհանգիստ շարժումների տակ ճռճռում է անփոփոխ տոնայնությամբ. իր հարազատ սենյակում քնած լինելու հերթական խաբկանքից ու շփոթմունքի հույզից լայն բացված աչքերով արտասվում է` վերմակով ծածկելով դեմքը.
Շուտով` «Ցտեսություն Ծիտ»
Կայքի ճիշտ արտաբերման համար բեռնեք Arian AMU տառատեսակը:
ԳԻՐՔ
ՌՈԲԻՆԶՈՆ ԵՎ 13 ՊԱՏՄՎԱԾՔ
Արամ Պաչյանի պատմվածքների ժողովածուն կարող եք ձեռք բերել Բյուրոկրատ գրախանութից (Երևան, Պուշկինի 51):